Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գործկոմը որոշել է փոփոխել ֆուտբոլի Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի մասնակից թիմերի քանակը: Որոշման մեջ նշվում է. հաշվի առնելով այն, որ Շիրակ թիմը, որը 2010թ. Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության արդյունքներով լքելու է Բարձրագույն խումբը, ունի նոր հովանավոր, որը լայնածավալ աշխատանքներ է կատարում ակումբի ենթակառուցվածքները բարելավելու նպատակով, և Շիրակի մարզում ֆուտբոլի զարգացման գործընթացին աջակցելու նպատակավ, ընդլանել 2011թ. Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության կազմը և թույլ տալ Շիրակ թիմին մասնակցել առաջնությանը, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Հասանելի է
русский



























