Վրացական տարածքային ջրերում նավարկության կանոնների խախտման համար նոյեմբերի 11-ին կալանվել է մոլդովական դրոշի ներքո նավարկող Pranik նավը:

Նավը կանգնած էր Փոթիի նավահանգստում:

Նավի կապիտան՝ ՌԴ քաղաքացի Սերգեյ Գոլոշապովը մեղադրվում է վարչական իրավախախտում կատարելու մեջ, մասնավորապես առանց վերահսկողության ծառայոթւյան թույլտվության նա ջուրն է իջեցրել փոքր չափսերի լողացող միջոց:

Դրա համար վարչական իրավախախտումների օրենսգիրքը նախատեսում է 50 հազար լարի տուգանք: