Մոլդովայի նախագահի պաշտոնակատար Միխայ Գիմպուն կարծում է, որ Մերձդնեստրում գտնվող ռուսական զորքերը, պետք է դուրս բերվեն այդ տարածքից: Գիմպուն նամակով դիմել է ՆԱՏՕ-ի  գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին` խնդրելով լուծել այդ հարցը:

Գիմպուի կարծիքով, Մերձդնեստրի տարածքում ռուսական զորքերի առկայությունը միջազգային նորմերի եւ Մոլդովայի Սահմանադրության խախտում է, ըստ որի արգելվում է օտար զորքերի առկայություն սեփական տարածքում, գրում է RBC-ն:

Միաժամանակ, նրա խոսքով, դա նաեւ «մեձդնեստրյան անջատողականության եւս մեկ սնման աղբյուր է»: