«Վկոնտակտե» սոցիալական ցանցը հայտնվել է Ձայնագրման ամերիկյան ասոցիացիայի (RIAA) կողմից կազմված ոչ լեգալ կոնտենտ ունեցող կայքերի ցանկում: Այս մասին հաղորդվում է Torrentfreak բլոգում:
Ռուսաստանում ամենամեծը համարվող սոցիալական ցանցը, որը համարվում է Facebook-ի ռուսական համարժեքը, հայտնվել է RIAA «սեւ ցուցակում», որովհետեւ այդ կայքի օգտվողները կարող են բեռնել ոչ միայն սեփական նկարները, այլեւ նաեւ ձայնա եւ տեսանյութեր` առանց հեղինակների համաձայնության: «Վկոնտակտե»-ից հեշտությամբ հնարավոր է երգեր ու ֆիլմեր բեռնել:





























