Սկսել է աշխատանքը Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի հատուկ էջը արտասահմանյան հյուրերի համար:

«Հաշվի առնելով Ադրբեջանի զբոսաշրջային գրավչությունը եւ արտասահմանցիների հետաքրքրության աճը, Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում բացվել է հատուկ էջ արտասահմանյան հյուրերի համար (http://president.az/foreign)»,- գրում են ադրբեջանական լրատվամիջոցները` հղում անելով երկրի նախագահի մամուլի ծառայությանը:

Ըստ այդմ, նշվում է, որ արտասահմանցիները այդ էջում կարող են ավելի մոտիկից ծանոթանալ վիզային կանոների փոփոխություններին, Ադրբեջանի տարբեր քաղաքներում եղանակի տեսությանը, ինչպես նաեւ տարբեր արժույթների փոխարժեքը մանաթով: