Այսօր` նոյեմբերի 12-ին ժամը 19:10-ի սահմաններում Գրիգոր Լուսավորիչ-Ագաթանգեղոս-Արշակունյաց փողոցների խաչմերուկում միմյանց են բախվել ԿԻԱ մակնիշի (ՋԻՓ) ՊՆ 0061 Մ եւ «ԼԱԴԱ Պրիորա» մակնիշի 11 ՏՏ 015 համարանիշների ավտոմեքենաները:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի արդյունքում, բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան: Փողոցի այդ հատվածում երկար ժամանակ խցանումներ է առաջացել: Մինչ կժամանեին Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, ինչ-որ մարդիկ ՋԻՊ-ի վրայից հանեցին ՊՆ 0061 Մ համարանիշները: Հավանաբար, չէին ցանկանում, որ այդ հատվածով անցնող վարորդները տեսնեին ՋԻՊ-ի համարանիշները:

Այս պահին վթարի վայր ժամանեցին նաեւ ՊՆ զինվորական ոստիկանության աշխատակիցները, ովքեր սկսեցին վթարի վայրում տեղազննման աշխատանքներ կատարել:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի