Մոսկվայում ավարտին է մոտենում աշխարհի չեմպիոն Միխայիլ Տալի 5-րդ հուշամրցաշարը: Այսօր, նոյեմբերի 12-ին անցկացվում է 7-րդ տուրը: Լեւոն Արոնյանը սպիտակներով մրցեց ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ եւ 60-րդ քայլում պարտիան ավարտեց ոչ ոքի: Ոչ ոքի ավարտվեցին նաեւ Կրամնիկ - Մամեդյարով եւ Էլյանով - Կարյակին պարտիաները: Արոնյանն ու Մամեդյարովը 4,5-ական միավորով շարունակում են մնալ առաջատար: Նրանց կարող են հավասարվել Վան Հաոն ու Ալեքսանդր Գրիշչուկը: Հաոն խաղում է Գելֆանդի, Գրիշչուկը` Շիրովի հետ:

Հասանելի է
русский



























