ԵԱՀԿ լրատվամիջոցների ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը կոչ է արել Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի  իշխանություններին հարգել պաշտոնական տեղեկատվություն ստանալու հասարակության իրավունքը:

«Մենք պետք է գաղտնիության մշակույթը վերածենք բացության մշակույթի»,- նշել է նա, հանդես գալով Հարավային Կովկասի 7-րդ մեդիա-կոնֆերանսի ժամանակ, որը կազմակերպվել է Թբիլիսիում ԵԱՀԿ-ի կողմից:

Եվրապաշտոնյան ընդգծե է նաեւ, որ խոսքի ու մամուլի ազատությունը թվային տեխնոլոգիաների դարում նշանակում է յուրաքանչյուրին հարավորություն տալ նոր տեխնոլոգիաների օգտագործմամբ մասնակցել որոշումների ընդունմանը եւ պետական կառույցների հետ փոխգործակցությանը:

Նրա խոսքով, պետության նվազագույն միջամտությունն ինտերնետ ռեսուրսներին, ինչպես նաեւ մամուլի գործունեությանը, բազմակարծության եւ վստահության երաշխիքն է: