Այսօր` նոյեմբերի 12-ին, ժամը 19:30-ի սահմաններում Երեւան-Սեւան ավտոմայրուղու 11-րդ կիլոմետրի վրա (Աբովյանի ԳԱԻ հարեւանությամբ) անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել մի քաղաքացու եւ դիմել փախուստի: Քաղաքացին տեղում մահացել է:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները, փորձագետը եւ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչը:
Տեղազննման աշխատանքներ կատարելուց հետո դիակ տեղափոխող ավտոմեքենան վրաերթի ենթարկվածի դին տեղափոխեց Աբովյան քաղաքի դիահերձարան:
Վթարի վայրում ականատեսները հայտնում էին, որ մահացածը Կոտայքի մարզի Լուսակերտ գյուղի բնակիչ 52-ամյա Արայիկ Հենրիկի Մարտիրոսյանն է:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի





























