Միխայիլ Տալի հուշամրցաշարի 7-րդ տուրում միակ հաղթանակը տարավ չինացի Վան Հաոն, որը սպիտակներով 75-րդ քայլում պարտության մատնեց Բորիս Գելֆանդին: Վան Հաոն վաստակեց 4,5 միավոր եւ հավասարվեց Արոնյանին ու Մամեդյարովին:

7-րդ տուրի արդյունքները. Կրամնիկ - Մամեդյարով` ոչ ոքի, Էլյանով - Կարյակին` ոչ ոքի, Գրիշչուկ - Շիրով` ոչ ոքի, Արոնյան - Նակամուրա` ոչ ոքի, Վան Հաո - Գելֆանդ` 1-0

Մրցաշարային վիճակը 7 տուրերից հետո.

1-3. Արոնյան, Մամեդյարով, Վան Հաո` 4.5-ական միավոր

4-6. Կարյակին, Գրիշչուկ, Նակամուրա` 4-ական

7. Կրամնիկ` 3

8-10. Գելֆանդ, Էլյանով, Շիրով` 2-ական

8-րդ տուրի զույգերը. Մամեդյարով - Վան Հաո, Կարյակին - Կրամնիկ, Շիրով - Էլյանով, Արոնյան - Գրիշչուկ, Նակամուրա - Գելֆանդ