Մայրաքաղաքում գարնանային զբոսաշրջության խթանման՝ Երեւանի քաղաքապետարանի կողմից մշակված միջոցառումների ծրագրի շրջանակում Երեւան քաղաքի պատմության թանգարանում բացվել է «Մշակութային երկխոսություն» խորագրով ցուցահանդեսը, որը նվիրված է իրանական մշակույթին:
Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ ներկայացված են ավելի քան 200 ցուցանմուշներ, այդ թվում՝ գեղանկարներ, տարազներ, գորգեր, մանրանկարներ, գրաֆիկական աշխատանքներ, կենցաղային իրեր, ծիսական առարկաներ եւ այլն: Ցուցանմուշները հիմնականում վերագրվում են 17-19-րդ դարերին:
Հարկ է նշել, որ Երեւան քաղաքի պատմության թանգարանում «Մշակութային երկխոսություն» խորագրով պարբերաբար կազմակերպվող ցուցահանդեսների շրջանակում ներկայացվում է տարբեր երկրների մշակույթը:
Իրանական մշակույթին նվիրված ներկայիս ցուցահանդեսը կգործի մինչեւ մարտի 31-ը:




























