Գյուլագարակի գյուղապետարանի բակում «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ներկայացուցիներին դիմավորողների թիվը չէր անցնում 3-4 տասնյակը: Գյուղացիներից ոմանք էլ նախընտրել էին իրադարձությունների զարգացմանը հետեւել ավելի հեռվից:
Դաշինքի անդամներին դիմավորող գյուղացիներից մեկը Լեւոն Զուրաբյանին դիմեց հարցով. «Դուք ինչ-որ տեղ մեղավորություն զգում եք ձեր մեջ, որ դաշնակներին չգյուլլեցիք: Հը, ունե՞ք էդ մեղքի զգացմունքը, թե չունեք»:
Հարցին ի պատասխան Լեւոն Զուրաբյանը նշեց, որ «գյուլլելու» կողմնակից չի. «Սենց ասեմ, ես ուղղակի գյուլլելու կողմնակից չեմ ամեն դեպքում, ես հարգում եմ Եվրոպայի կարգուկանոնը, որ մահապատիժ չկա այլեւս»:
Պատասխանը գյուղացուն չգոհացրեց: «Էդ շրջանակները փակենք, միջին շրջանակներով խոսենք»,- առաջարկեց նա:











