Ւսլամաբադի բարձր դատարանը մարտի 27-ին կքննարկի Պակիստանում սոցկայքերի, այդ թվում՝ Facebook-ի արգելափակումը, քանի դեռ չի լուծվի «աստվածապիղծ»  կոնտենտը ջնջելու հարցը, հաղորդում է Express Tribune-ը։

Չորեքշաբթի օրը Իսլամաբադի բարձր դատարանի դատավոր Շաուկատ Ազիզ Սիդիկին լսումների ընթացքում ասել է, որ արդեն երեքշաբթի օրը կարող է Facebook-ի ժամանակավոր արգելափակման մասին որոշում ընդունվել։ Հետաքննությունների դաշնային գործակալությունն այս մասին զեկուցել է սոցկայքի ղեկավարությանը։ 

Ամերիկյան ընկերությունը համաձայնել է Պակիստան բանակցությունների համար պատվիրակություն ուղարկել։ Դատավոր Սիդիկին հայտարարել է, որ Facebook-ի ղեկավարությանն իսկապես պետք է ժամանակ տալ, բայց նախ «կարեւոր է Պակիստանում արգելափակել Facebook-ը»։