Վրացական Փոթի քաղաքում ավարտվել է երկաթուղու կառուցումը, որը քաղաքի երկաթուղային կայարանը կապում է կառուցվող Ազատ ինդուստրիալ գոտու հետ: Այս մասին հաղորդում են «Վրացական երկաթուղի» ընկերությունից:

Նոր երկաթուղային ուղու կառուցումն իրականացվել է «Ենթակառուցվածք» ընկերության կողմից:

Ազատ ինդուստրիալ գոտու պաշտոնական բացումը կայանալու է այս տարվա նոյեմբերի 23-ին: Ներկայումս այդ գոտում գործելու լիցենզիաներ են ստացել տարբեր պրոֆիլի շուրջ 20 ընկերություններ տարբեր երկրներից (Վրաստան, Հայաստան, Ուկրաինա, Թուրքիա, Ադրբեջան, Իրան, ԱՄԷ): Նախնական կանխատեսումներով, դրանց թիվը մինչեւ տարվա վերջ դեռ կավելանա, հաղորդում են վրացական լրատվամիջոցները:

Զուգահեռաբար, RAK Group ընկերությունն աշխատում  Փոթիի օդանավակայանի վերակառուցման եւ զարգացման  նախագծի վրա: Շինարարական աշխատանքները կսկսվեն 2011 թվականին եւ նախնական հաշվարկներով, 2013-ին քաղաքում կսկսի աշխատել նոր միջազգային օդանավակայանը:

Առաջին Ազատ ինդուստրիալ գոտին գտնվելու է Փոթիի նավահանգստին հարակից տարածքում, որի տարածքը կազնելու է  300 հա: