Չարագործները WhatsApp մեսինջերի օգտատերերի շրջանում սկսել են վնասաբեր հղումներ տարածել՝ «լրտեսական»  հավելվածների տեսքով, որն իբր նախատեսված է  ընկերներին հետեւելու համար, գրում է  Lenta-ն:

Օգտատերերն ստանում են հավելվածի հղում, որն իբր կարող է հետեւել ընկերների ակտիվությանը: Հղումով առաջարկվում է  բեռնել «լրտեսական» սոֆթը, բայց իրականում այն սեղմելուց հետո տեքստն ուղարկվում է եւս 10 ընկերների:

Բացի այդ, օգտատերերին ուղղորդում են  կեղծ կայք, որտեղ առաջարկվում է լրացնել հեռախոսահամարը: Արդյունքում զոհի հեռախոսին ավտոմատ ձեւակերպվում է թանկարժեք  SMS ծառայության բաժանորդագրություն, ներդրվում է  վնասակար սոֆթը եւ հայտնվում են գովազդային բաններներ:

Մասնագետները պնդում են, որ իրականում ընկերներին հետեւելու գործառույթ մեսինջերը չունի: