Beeline-ում այսօր հայտարարված է «Հաճախորդի օր», որի շրջանակում ընկերության ղեկավար անձնակազմն, ինչպես նաեւ տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ (ընդհանուր թվով ավելի քանի հիսուն աշխատակից) ողջ Հայաստանի տարածքում գտնվող վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում ամբողջ օրն անմիջապես շփվում եւ աշխատում են հաճախորդների հետ:
Միջոցառումն իրականացվում է Հաճախորդների սպասարկման որակի բարելավման ծրագրի շրջանակում եւ նպատակ ունի հաճախորդներից ստացված հետադարձ կապի հիման վրա ավելի բարելավել եւ հնարավորինս պարզ ու հարմար դարձնել Beeline ծառայությունները։
Մասնավորապես, ընկերության ղեկավար անձնակազմը ներկայացնում էր հաճախորդներին Quatro ծառայությունը, որի շրջանակում բաժանորդներին տրամադրվում է օպտիկակական ինտերնետ մինչեւ 100 Մբ/վ արագությամբ, բջջային անսահմանափակ հեռախոսազանգեր ցանցի ներսում, գերարագ բջջային ինտերնետ եւ ժամանակակից հեռուստատեսություն:
«Այսօր Beeline–ի աշխատակազմը փորձեց եւս մեկ քայլ ավելի մոտ կանգնել իր բաժանորդներին, աշխատել նրանցից յուրաքանչյուրի հետ անհատապես, լսել նրանց հարցերը եւ լուծում տալ խնդիրներին: «Հաճախորդի օր»-ը Beeline-ում դա մի շատ արդյունավետ եւ օգտակար գործիք է, երբ հաճախորդներին ներկայացնում ենք ընթացիկ ծառայությունները եւ ստանում հետադարձ կապ նրանց առավել հուզող հարցերի առնչությամբ: Հենց այսպիսի միջոցառումների անցկացումն էլ մեզ հնարավորություն է տալիս առաջարկելու էլ ավելի պարզ եւ հարմար ծառայություններ», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Նշենք, որ ս.թ. մարտի 11-ից մինչեւ ապրիլի 30-ը ներառյալ բոլոր FTTB ծառայության նոր բաժանորդները, ովքեր կմիանան Neo Max կամ Quatro Best/Quatro Max սակագնային փաթեթներին կարող են ձեռք բերել Beeline Smart 8 սմարթֆոն 1 դրամով:




























