Ֆրանսիայի նախագահը վարչապետի պաշտոնին է վերադարձրել Ֆրանսուա Ֆիյոնին, որի հրաժարականն ընդունել էր նախօրեին: Նախագահի խոսքով, Ֆիյոնի կառավարության որոշ նախարարներ կպահպանեն իրենց պորտֆելները: Փորձագետները, սակայն, ակնկալում են, որ կառավարության կազմը զգալիորեն կփոփոխվի:
Կառավարության հրաժարականը ավանդական ձեւականություն է, որը թույլ է տալիս պետության ղեկավարությանը՝ նոր կաբինետ նշանակել: Վերջին անգամ Ֆիյոնը հրաժարական էր ներկայացրել 2007 հունիսին:
Ֆրանսիայի նախագահը կարծում է, որ կառավարության նոր կազմն իրեն թույլ կտա հաղթանակ տանել 2012-ի նախագահական ընտրություններում:
Ֆիյոնը պահպանել է իր պաշտոնը շնորհիվ կուսակցության կազմում եւ երկրում ունեցած լայն աջակցության: Նրա վարկանիշն ավելի բարձր է, քան նախագահինը:





























