Աշխարհի ամենամեծ՝ Facebook  սոցիալական ցանցը 2010 թվականի նոյեմբերի 10-ին մտադիր է բացել էլփոստի սեփական օնլայն-սերվիսը, որը նախկինում հայտնի էր Project Titan կոդային անվամբ։

Ինչպես հայտնում է РБК-ն, նոր նախագիծն անվանել են «Gmail-ին սպանող», քանի որ Google ընկերության փոստային ծառայությունը կդառնա Facebook-ի էլփոստի հիմնական մրցակիցներից մեկը։

Facebook-ի ներկայացուցիչներն առայժմ հրաժարվում են մեկնաբանություններից։

Փորձագետների կարծիքով, Facebook-ի էլփոստի սեփական սերվիսը լավ հնարավորություններ ունի պայքարել այդ շուկայի առաջատարներ Gmail-ի, Yahoo Mail-ի, Hotmail-ի հետ։

Այսպիսով, Project Titan-ի գործարկումն ավելի սուր կդարձնի Facebook-ի եւ Google-ի մրցակցությունը։