Իտալիայի ձախ-կենտրոնամետ ընդդիմությունն առաջարկել է երկրի խորհրդարանում անվստահություն հայտնել Սիլվիո Բեռլուսկոնիի կառավարությանը:

Նման նախաձեռնությամբ հանդես եկող Դեմոկրատական կուսակցության լիդեր Պեռլուիջի Բերսանին կոչ է արել Բեռլուսկոնիի նախկին դաշնակից Ջանֆրանկո Ֆինիին աջակցել այդ առարակին:

Քվեարկության ժամկետը դեռ որոշված չէ:

Անցած հանգստյան օրերին Ֆինին կոչ է արել Բեռլուսկոնիին հրաժարական տալ եւ նոր կառավարություն ձեւավորել:

Բեռլուսկոնիին վերջին ժամանակներս մեղադրում են նրանում, որ նա «համոզել է» ոստիկանությանը դադարեցնել 17-ամյա պարուհու նկատմամբ հետաքննությունը, ով աշխատել է իր մոտ, իսկ ավելի ուշ կասկածվել է գողության մեջ:

Իտալիայի վարչապետը կարող է հրաժարական տալ եւ ձեւավորել նոր կառավարություն` առանց նոր ընտրություններ հայտարարելու: Ի դեպ, Բեռլուսկոնին 2 անգամ օգտվել է այդ տարբերակից: