«Թալիբան» շարժման գրոհայինները հարձակվել են Աֆղանստանի արեւելքում գտնվող Ջալալաբադ քաղաքի օդանավակայանի վրա, հաղորդում է «Սինհուան»: Օդանավակայանը հրթիռային գրոհի է ենթարկվել: 

Նանգարհարի վարչակազմի մամուլի քարտուղար Ահմադ Զիա Աբդուլզաին հաստատել է, որ թալիբները գրոհել են Ջալալաբադի օդանավակայանի հսկիչ-անցագրային կետը, որն օգտագործվում է ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական նպատակներով:

«Թալիբանի» ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը գործակալությանը հեռախոսով հայտարարել է, որ իրենք 14 մահապարտ են ուղարկել օդանավակայանը գրոհելու համար: Որոշ ժամանակ անց, սակայն, գրոհը հետ է մղվել:

Տեղական «Տոլո» հեռուստաընկերության տվյալներով, սպանվել է 8-10 մարդ: