Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարներին նամակ է հղել, որում ներկայացնում է Անկարայի դիրքորոշումը այդ երկրի տարածքում ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգեր տեղակայելու վերաբերյալ, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:

Թուրքիայի նախագահի աշխատըակազմի աղբյուրները չեն հայտնում նամակի մանրամասները, նշելով, որ այդ հարցում թուրքիական կողմը շատ «զգայուն է», հաղորդում է CNN Turk-ը:

Միաժամանակ, ըստ հեռուստաալիքի, Թուրքիայի կառավարությունը պնդում է, որպեսզի հակահրթիռային պաշտպանության համակարգերը ստեղծվեն ՆԱՏՕ-ի շրջանակներում, որի նպատակը կլինի դաշինքի անդամ երկրների անվտանգության ապահովումը: Նշվում է նաեւ, որ նոյեմբերի 19-20-ին Լիսաբոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովում ընդունվելիք այդ փաստաթղթում չպետք է նշվեն կոնկրետ սպառնալիք համարվող երկրների անուններ, որոնց դեմ դրանք ուղղված են: Մասնավորապես, խոսքը վերաբերում է Իրանին, որի հետ Թուրքիան վերջին ժամանակներս սրետորեն համագործակցում է:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 12-ին հայտարարել է, որ Անկարայում դեռեւս վերջնական որոշում չեն ընդունել իրենց տարածքում ՀՀՊ, համակարգեր տեղակայելու հետ կապված: Սեուլում Բարաք Օբամայի հետ հանդիպումից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, Էրդողանն ասել է, որ Թուրքիայի դիրքորոշումն այդ հարցում պարզ կլինի Լիսաբոնում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ: Այդ գագաթաժողովում Թուրքիան կներկայացնի նախագահը, ԱԳ նախարարն ու պաշտպանության նախարարը: