Բրիտանական արքայազն Ուիլյամը անսպասելի այցով ժամանել է Աֆղանստան:

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի հետ նա մասնակցել է տարածաշրջանում զոհված զինծառայողների հիշատակի արարողություններին:

Գիլմենդ նահանգում Եղիսաբեթ 2-րդի թոռը, ում այցն իսկական անակնկալ է եղել, ծաղկեպսակ է դրել բրիտանական ռազմակայանից ոչ հեռու գտնվող հուշարձանին, հաղորդում է MIGnews.com-ը: