Twitter ընկերությունում քննարկվում է պրոֆեսիոնալների համար բարձր դասի հավելվածի ներդրման հնարավորությունը, հաղորդում է Reuters-ը: Այսպիսով, Twitter-ը կարող է առաջին անգամ վճարովի բաժանորդագրություն ներդնել:
Huffington Post-ի լրագրող Էնդրյու Թավանին հրապարակել է հնարավոր նոր Tweetdeck-ի (Twitter-ի հավելվածը՝ նախատեսվախծ սոցցանցում ավելի հարմար աշխատելու համար) դիզայնը:
Թավանին ներկայացնում է նաեւ, իբր, ընկերության հայտարարության տեքստը, որում ասվում է, որ Tweetdeck տարբերակը կարող է հզոր գործիքներ պարունակել «մարքեթոլոգների, լրագրողների, մասնագետների համար» եւ կտարածվի բաժանորդագրության միջոցով:




























