Ադրբեջանը դեսպանատներ կբացի Հարավ-աֆրիկյան հանրապետությունում (Պրետորիա), Վիետնամում, (Հանոյ), Բրազիլիայում (Բրազիլիա) եւ Իրաքում (Բաղդադ), հաղորդում է ադրբեջանական «ԱզերԹԱՋ» պետական գործակալությունը:
Երկրի նախագահ Իլհամ Ալիեւը հրահանգել է լուծել նոր դեսպանատների նյութա-տեխնիկական ապահովման, ինչպես նաեւ ֆինանսավորման խնդիրը:
Արդբեջանի ԱԳՆ-ին հանձնարարվել է մշակել նոր դեսպանատների կառուցվածքը:





























