Իրանում մահապատժի են ենթարկել սերիական մարդասպանին, որի զոհերն են դարձել 16 կին ու աղջիկ: Դատավճիռն իրագործվել է Ախվազ քաղաքի բանտում: Զոհերի հարազատները նշել են այդ իրադարձությունը՝ այդ բանտում գտնվողներին կոնֆետներ բաժանելով:

Իր հանցագործությունները Ֆարիդ Բաղլանին կատարել է 4 տարվա ընթացքում: Առաջին սպանությունը տեղի է ունեցել 2004-ին՝ Աբադան քաղաքում: Դատի ժամանակ Բաղլանին հայտարարել է, որ հանցագործությունների պատճառը կանանց նկատմամբ իր ատելությունն է եղել:

Իրանում մահապատժի ենթակա հանցագործությունների շարքում են մարդասպանությունը, բռնաբարությունը, զինված կողոպուտը եւ թմրանյութերի առեւտուրը: