Apple ընկերությունը երիկու աքսեսուարի արտոնագիր ստանալու հայտ է ներկայացրել, որոնց օգնությամբ  կարելի է iPhone-ը եւ iPad-ը նոթբուքի վերափոխել: Փաստաթուղթը հրապարակվել է ԱՄՆ-ի Արտոնագրերի եւ ապրանքանշանների բյուրոյի կայքում, փոխանցում է Lenta-ն:

Աքսեսուարները iOS-սարքերի համար են: Առաջին դեպքում iPad-ը էկրանի դեր է կատարում, որին է միանում թրեքփադով ստեղնաշարը: Երկրորդ աքսեսուարը հագեցած է սեփական դիսփլեյով եւ նախատսված է iPhone-ի համար, որը կատարում է թրեքփադի դեր:

Փաստաթղթում նշված է, որ սարքը կարող է տեսաքարտեզ, պորտեր եւ լիարժեք նոթբուքի այլ մասեր ունենալ: Սակայն աշխատելու համար անհրաժեշտ կլինի iOS դեւայսը, որոը կտրամադրի պրոցեսորի անհրաժեշտ հզորությունները: