Ընդհանուր առմամբ հարցված քաղաքացիների 61,7 տոկոսը դրական է վերաբերվում Հանրապետական կուսակցության քարոզարշավին վարչապետ Կարեն Կարապետյանի մասնակցությանը: Մարտի 24-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանում Gallup International Association-ի ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով մարտի 12-ից 19-ը Հայաստանի 10 մարզերում եւ Երեւանի բոլոր շրջաններում անցկացված նախընտրական սոցիոլոգիական հարցումների տվյալներով քաղաքական կուսակցությունների եւ դաշինքների ցուցանիշները:
Նրա խոսքով՝ դրան «ամբողջությամբ դրական է վերաբերվում» հարցվածների 18,6 տոկոսը, «ավելի շուտ դրական»՝ 43,1 տոկոսը, «ավելի շուտ բացասական»՝ 14.8 տոկոսը, «ամբողջությամբ բացասական»՝ 11,5 տոկոսը եւ դժվարացել է պատասխանել 11,9 տոկոսը:




























