Ռուսաստանի Օմսկի շրջանում բժիշկներին հաջողվել է երկու յուրահատուկ վիրահատություն կատարել. սրտի ծանր անբավարարություն ունեցող երկու հիվանդի արհեստական սիրտ են փոխպատվաստել:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ հղում անելով մարզային հիվանդանոցին, հիվանդների վիճակը կայուն է: Վերականգնողական շրջանը կտեւի 3 շաբաթ, որից հետո հիվանդները կարող են ակտիվ կյանք վարել:
Արհեստական սիրտը կշռում է ընդամենը 284 գրամ: Ռուսաստանում կատարված նման վիրահատությունների թիվը հասնում է 23-ի:
Նոր արհեստական սիրտը, տեսականորեն, կարող է անվերջ աշխատել:





























