Հաքերները կոտրել են Շուպետ կատվի Instagram հաշիվը, որի տերը դիզայներ Կառլ Լագերֆելդն է, հայտնում է WWD-ն։
Այդ մասին պատմել է Էշլի Չուդինը, որը պատասխանատու է Շուպետի սոցցանցերի հաշիվների համար։ Կնոջ խոսքով հաքերները մուտք են գործել կատվի էջ ըու փոխել գաղտնաբառը։
Չուդինը միայն մեկ շաբաթից կկարողանա օգտագործել հաշիվը։
Շուպետ կատուն Լագերֆելդի մոտ հայտնվել է 2012-ի վերջին, երբ նրա ընկերներից մեկը՝Բատիստ Ջաբիկոնին, խնդրել էր սուրբծննդյան արձակուրդներին խնամել կատվին։ Այդ մի քանի օրում դիզայները այնքան էր մտերմացել կատվի հետ, որ խնդրել է Ջաբիկոնիին իր մոտ թողնել կատվին։
Լագերֆելդի կատուն պարբերաբար հայտնվում է համացանցի ամենապոպուլյար կենդանիների վարկանիշում։




























