Այսօր՝ նոյեմբերի 14-ին Դավիթ Անհաղթի փողոցում իրար են բախվել Nissan Maxima եւ Audi մակնիշի ավտոմեքենաները: Վթարի արդյունքում երկու քաղաքացիների տեղափոխել են հիվանդանոց՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ ճանապարհային ոստիկանների ժամանումը մեքենաների վրայից հանել են պետհամարանիշները:
Վթարի ականատեսները Գագիկ Շամշյանին հայտնել են, որ Nissan Maxima մակնիշի մեքենայի համարանիշը եղել է 022 SS 02: Տվյալ համարանիշները պատկանում են Հայաստանի ազգային անվտանգության ծառայությանը, իսկ Audi-ն եղել է 11 SO 413 պետհամարանիշներով:
Շամշյանը նշել է, որ Nissan Maxima-ն սպասարում է ԱԱԾ աշխատակազմի ղեկավարին: Վթարի պահին մեքենայի ղեկին եղել է 38-ամյա Կարեն Ջանիբեկի Գրիգորյանը, որին դեպքի վայր ժամանած ընկերները տեղափոխել են հիվանդանոց:
Audi-ի ղեկին եղել է 27-ամյա Վարդան Բարսեղյանը:





Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի





























