Նոյեմբերի 13-ին Սաուդյան Արաբիայի շուրջ 3 մլն քաղաքացիներ, ովքեր օգտվելիս են եղել Facebook սոցիալական ցանցից, զրկվել են այդ հնարավորությունից, հաղորդում է Assosiated Press-ը: Երկրի տարածքում Facebook-ի հասանելիությունը սահմանափակվել է կառավարության կողմից ՝ Կապի եւ տեղեկատվական տեխնոլոիգիաների հարցերով հանձնաժողովի որոշմամբ: Հանձնաժողովը համարել է, որ Facebook-ը չի պահպանում Սաուդյան Արաբիայի «պահպանողական բարոյական սկզբունքները»:

Ճիշտ է, պաշտոնյաները հանգստացրել են բնակչությանը, թե սոցիալական ցանցի հասանելիությունը ժամանակավորապես է սահմանափակվել, սակայն չեն նշել, թե երբ այդ արգելքը կվերացվի: Արժե ընդգծել, որ Սաուդյան Արաբիան այն երկրների շարքում է, որտեղ նախկինում եւս Facebook-ն արգելվել էր: Նման որոշումներ կայացրել են նաեւ Սիրիան, Իրանն ու Պակիստանը, իսկ վերջերս՝ 2010-ի նոյեմբերին նաեւ Ուզբեկստանը: