Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բանգլադեշ կատարած այցի ընթացքում մասնակցել է տեղի թուրքական դպրոցի սաների կազմակերպած միջոցառմանը եւ չի կարողացել թաքցնել հուզմունքն ու արտասուքը։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝  դպրոցի սաները թուրքական պատվիրակությանը դիմավորել են ծաղիկներով։  Այնուհետ, դպրոցի այգում կազմակերպվել է միջոցառում, որի ընթացքում բանգլադեշցի աշակերտները կատարել են թուրքերեն երգեր եւ արտասանել բանաստեղծություններ։

Աշակերտները ունեին նաեւ անակնկալ։ Դահլիճի պատին ցուցադրվել է Նեջիփ Ֆազիլի «Իմ Ստամբուլ» բանաստեղծությունը՝ Էրդողանի կատարմամբ։ Այդ ընթացքում վարչապետ Էրդողանը, կինը՝ Էմինե Էրդողանը խիստ ազդվել են տեսածից եւ չեն թաքցրել իրենց հուզմունքն ու արցունքները։