Կիրակի օրը` նոյեմբերի 14-ին, ժամը 13.30-ի սահնաններում, Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհի առաջին հատվածում «Միթսուբիշի Պաջերո» մակնիշի 15 SS 297 համարանիշներով ավտոմեքենայի վարորդը, չկարողանալով կառավարել մեքենան, դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ շրջվել:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, շրջվելու արդյունքում մեքենայի վարորդը եւ նրա մայրը տեղափոխվել են Հրազդան քաղաքի հիվանդանոց: Վարորդը Երեւանի Շահումյան 7 փողոցի բնակիչ, 21-ամյա Մհեր Գրիգորի Գրիգորյանն է, իսկ նրա մայրը` 48-ամյա Աիդա Երջանիկի Զաքարյանը:

Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության Հրազդանի բաժնի աշխատակիցները: Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում վթարի կապակցությամբ:

 

 

 

 
Լուսանկարները Գագիկ Շամշյանի