Նուեմբերի 13-ին երեկոյան ժամը 23-ի սահմաններում «Համմեր» մակնիշի 16 ՏՕ 843 համարանիշներով ավտոմեքենան, Երեւանյան խճուղու վրա գարեջրի գործարանի հարեւանությամբ, 171 շենքի մոտ բախվել է «ՎԱԶ 21099» մակնիշի 05 ՍԼ 047 համարանիշներով մեքենային:
«Համմերի» ղեկին եղել է Գյումրիում Շիրակի մարզի Ազատան գյուղի բնակիչ 32-ամյա Աղվան Գուրգենի Ասլանյանը, իսկ «ՎԱԶ 21099»-ի ղեկին` Արագածոտնի մարզի Առտենի գյուղի բնակիչ 54-ամյա Սամվել Մանուկյանը,
Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետեւանքով Սամվել Մանուկյանը եւ ուղեւորներ 53-ամյա Վարդուշ Խաչատրյանը, 13-ամյա Քրիստինե Զատիկյանը տեղափոխվել են հիվանդանոց, իսկ 48-ամյա Տանյա Սերյոժայի Զատիկյանը տեղում մահացել է:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շիրակի մարզի աշխատակիցները, քննչական բաժնի քննիչները: «Համմերի» վարորդը, թողնելով ավտոմեքենան, դիմել է փախուստի: Այն տեղափոխվել է Ճանապարհային ոստիկանության Գյումրու բաժնի տուգանային հրապարակ:
Ոստիկանները օպերատիվ աշխատանքներ են ձեռնարկում փախուստի դիմած վարորդին հայտնաբերելու համար:




























