Apple ընկերությունը շահել է Shenzhen Baili–ի հետ պատենտային վեճը, որի պատճառով iPhone 6 եւ iPhone 6 Plus–ի վաճառքն ամբողջովին կասեցվել էր Չինաստանի տարածքում, հայտնում է TechCrunch –ը։

Shenzhen Baili-ն դատի էր տվել Apple-ին, մեղադրելով ընկերությանը գրագողության մեջ, որից հետո 2016-ի մայիսից սկսած՝ երկրում դադարեցվել էր iPhone –ի նոր մոդելների իրացումը։ Հիմա ՏՏ հսկան շահել է դատը ու կարող է վիճարկել սմարթֆոնների վաճառքի արգելքը, դրանով իսկ վերականգնելով iPhone 6–ի վաճառքը Չինաստանում։