Արցախի նախագահ Բակո Սահակյանը ընդունել է հայկական ծագումով ռուսաստանցի բարերար Սերգեյ Համբարձումյանին։
ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից հայտնել են, որ քննարկվել են Արցախում մի շարք ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր։
Հանդիպման ընթացքում պետության ղեկավարը բարերարին հանձնել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշան՝ կարեւորագույն սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման գործում հայրենիքին աջակցելու համար։




























