Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հույս է հայտնել, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի այցը Մոսկվա նոր էջ կբացի երկու երկրների համագործակցության մեջ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Ուզում եմ հույս հայտնել, որ ձեր այցելությունը առավելագույնս արդյունավետ կլինի։ Հիմա մեր երկրների միջեւ ձեւավորվել են բարիդրացիական  հարաբերություններ, ու ձեր այցելությունը հնարավորություն է տալիս դրանք դարձնել ավելի խորը ու գործընկերային»,- ասել է նա Իրանի նախագահի հետ հանդիպման ժամանակ։

Վարչապետը շեշտել է, որ ծրագրում է քննարկել միջազգային ընթացիկ իրադրությունը ու Մոսկվայի ու Թեհրանի առեւտրատնտեսական հարաբերությունները։

Մեդվեդեւը վստահություն է հայտնել, որ Ռոհանիի այցը Մոսկվա «նոր էջ կբացի ռուս- իրանական համագործակցության մեջ»։