«Քաղաքացուն հաճախ հաճելի ա լսել լավ բաներ, արբանյակներ դեպի տիեզերք, դեպի Մարս մարշրուտկա կբացենք, Գալուստ Սահակյաննն էլ էդ մարշրուտի տերը կլինի»,- այսօր՝ մարտի 27-ի երեկոյան Վանաձորի «Արցախ» պուրակում քարոզարշավի ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության անդամ, ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը:
ԱԺ պատգամավորի կարծիքով՝ ժողովրդին հաճելի է խաբվել, հաճելի է լավ բաներ լսել:
Անդրադառնալով տարբեր կուսակցությունների ընդդիմադիր կեցվածքին, Ա. Մանուկյանն ասում է.
«Թատրոն է ամբողջ հանրապետությունով մեկ: Բոլորը դերասան են, վերեւից ներքեւ: Մնացել ա մի կուսակցություն, որ ասի ինքը ընդդիմադիր ա, ու մենք կլինենք իշխանություն, ժողովուրդ ջան»:











