Ամերիկացի TechRax հանրահայտ բլոգեր  փորձելէ կարմիր iPhone 7-ի հրակայունությունը։

YouTube-ում հրապարակված տեսահոլովակում բլոգերն այրում է սմարթֆոնը, դրա վրա  լցնելով բռնկվող հեղուկ ու սպասում յոթ վայրկյան։ Հենց կրակը մարում է, iPhone 7 -ը շարունակում է աշխատել։ Կրակը չէր վնասել անգամ սմարթֆոնի տեսքը՝ այն ասես նոր լիներ։

Բլոգերը եզրակացնում է, որ արտադրողները որոշել են գաջետը հրակայուն դարձնել։ Բացառված չէ , որ հրակայունության համար այն պարտական է ներկին, որով մշակված է սմարթֆոնի կորպուսը։

Նշենք, որ նման փորձերը վտանգավոր են, բացի դրանից օգտատերերը կարող են զրկվել երաշխիքային վերանորոգման իրավունքից։

Կարմիր գույնի iPhone 7 եւ  iPhone 7 Plus–ը պաշտպանված են նաեւ փոշուց ու ջրից։ Այդ գաջետները թողարկվել են RED ծրագրի հետ Apple–ի համագործակցության 10-ամյակի կապակցությամբ, որի շրջանակում դրամահավաք է կազմակերպվել ՁԻԱՀ-ի , թոքախտի ու մալարիայի դեմ պայքարի հիմնադրամի համար։