Մարտի 27-ին, ժամը 1.20-ին, Երեւանի Արտաշիսյան փողոցի թիվ 77/1 հասցեի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 65-ամյա Սամվել Աղլամազյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ժամը 3.30-ին, գիտակցություն չգալով, մահացել է:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Շենգավիթի բաժնի եւ Չարբախի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, պարզվել է, որ նշված վրաերթը «Օպել Աստրա Ջ» մակնիշի ավտոմեքենայով կատարել է 42-ամյա Վահե Հ.-ն, որը ժամը 11-ին իր տնից բերման է ենթարկվել ոստիկանություն:

Կատարվում է քննություն: