Դուբայի արհեստական ինտելեկտի լաբորատորիան շուտով կսկսի կառավարության աշխատակիցների եւ մասնավոր հատվածի ուսուցումը նրանց աշխատանքում ռոբոտներ ներդնելու համար, հայտնում է Khaleej Times-ը:
Նոր լաբորատորիան աշխատանքը սկսել է երկուշաբթի եւ արդեն ապրիլին կմեկնարկի 200 մարդու ուսուցումը: Այն մշտապես բաց կլինի գիտնականների, ուսանողների եւ ընդհանրապես բոլոր ցանկացողների համար:
«Դեպի ապագա ընթանալու համար մենք պետք է վերանայենք կառավարության աշխատանքը եւ մեր ծառայությունների մեջ ընդգրկենք արհեստական ինտելեկտը: Այս տեխնոլոգիան ընդունելուց բացի, մենք այլ ընտրություն չունենք: Մենք ցանկանում ենք փոխարինել քոլ-կենտրոններին եւ ծնողներին օգնել իրենց երեխաների համար դպրոց ընտրել մտավոր հաշվարկի օգնությամբ»,- հայտարարել է Դուբայի Smart Dubai Office-ի ղեկավար, դոկտոր Աիշա բին Բուտի բին Բիշրը:
Ծրագիրը մշակողների կարծիքով՝ այս հաստատությունների աշխատանքում նոր տեխնոլոգիաների ներդրումը զգալիորեն կպարզեցնի այն, արդյունավետ կլինի նա քաղաքային ծառայությունների աշխատանքում:




























