ԱՄՆ-ն շահագրգռված է ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորմամբ: Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա առիթով այդ երկրի ԱԳՆ-ին ուղղված նամակում այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:
Հիշեցնենք, որ մարտի 3-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց էր ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ։ Էդվարդ Նալբանդյանն ու Ռեքս Թիլերսոնը մտքեր էին փոխանակել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով ձեռնարկվող քայլերի շուրջ։




























