Նոյեմբերի  14-ին`ժամը  04.30-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Գորիս քաղաքի Արցախյան խճուղու հարակից ձորում դիակ է հայտնաբերվել եւ այն դուրս բերելու համար անհարաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարների կողմից ձորի Վարարագ գետից դուրս է բերվել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի` 50-ամյա Յագոբ Նեզանավի Քահիտիբոստանաբատի դին  եւ հանձնվել շտապօգնության աշխատակիցներին: