Նոյեմբերի 25-ին Թբիլիսիում կայանալու է Վրաստանի Ներկայացուցչական ժողովրդական ժողովի համագումարը:

Ինչպես վրացական «Ասավալի-դասավալի» թերթին ասել է Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ, ընդդիմադիր «Ժողովրդական շարժում-Միացյալ Վրաստան» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն, քաղաքական ուժը մտադիր է հավաքել 12 հազար 500 պատվիրակների:

Նա չի կանխատեսել համագումարի հնարավոր հետեւանքները: Ըստ նրա՝ բանակցություններ են ընթանում լեյբորիստական կուսակցության հետ՝ ակցիային միանալու վերաբերյալ: Բուրջանաձեն քննադատել է Իրակլի Ալասանիային, որը ցանկացել է «մնալ իշխանության արբանյակը»:

«Մենք մտադիր ենք գործել օրինական ճանապարհով, քանի որ ակցիաները, հանրահավաքները եւ երթերը թույլատրված են օրենքով»,- ասել է նա: