Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 29–ին հրավիրել է  ընդլայնված խորհրդակցություն՝ սահմանադրական բարեփոխումների իրականացման գործընթացի վերաբերյալ:

Արցախի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ իր ելույթում Բակո Սահակյանը նշել է, որ բարեփոխումները պետական համակարգից պահանջում են մեծածավալ, համակարգված, երկարատեւ, ակտիվ եւ նպատակասլաց աշխատանք:

Երկրի ղեկավարը շեշտել է, որ սահմանադրական բարեփոխումների հաջող իրականացման գրավականը բոլոր շահագրգիռ եւ պատասխանատու անձանց գիտակցված վերաբերմունքն է իրենց առջեւ դրված խնդիրների լուծմանը, փոխգործակցված եւ փոխհամաձայնեցված աշխատանքը, ջանքերի առավելագույնս ներդրումը,  համոզմունք հայտնելով, որ տարվելու է արդյունավետ աշխատանք եւ արվելու է հնարավորը սահմանադրական բարեփոխումների իրականացման ապահովման եւ Սահմանադրության կենսագործման ուղղությամբ:

Խորհրդակցությանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, օրենսդիր, գործադիր, դատական թեւերի ներկայացուցիչները: