Արցախի նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Արտակ Ռաֆայելյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մարտի 28-ին՝ ժամը 13:00-ի սահմանում, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Արտակ Էդիկի Ռաֆայելյանը