Ամերիկյան ինտերնետային փրովայդերը այսուհետ իրավասու են իրենց հայեցողությամբ տնօրինել օգտատերերի մասին տեղեկությունները, առանց օգտատերերի հետ նախապես համաձայնեցնելու։ ԱՄՆ կոնգրեսը չեղարկել է տվյալների պաշտպանության համապատասխան նորմերը, որոնք ընդունվել էին Օբամայի օրոք։ Կողմ է քվեարկել 215 կոնգրեսական, դեմ՝ 205, այդ թվում 15 հանրապետական։

Խոսքը մասնավորապես այն մասին է, որ փրովայդերները առայսօր պարտավոր էին ստանալ օգտատերերի համաձայնությունը՝ նրանց աշխարհագրական տվյալները կամ ֆինանսների, առողջական վիճակի մասին տվյալները մարկետինգային կամ գովազդային նպատակներով օգտագործելու համար։

Ըստ հանրապետականների, այդ նորմերը դժվարացնում էին փրովայդերների մրցակցությունը Google, Facebook եւ Twitter–ի հետ, որոնց նկատմամբ նվազ խիստ կանոններ են գործում։