Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը երկրորդն է աշխարհի ամենահարուստ մարդկանց թվում: Այս մասին հաղորդում է RNS-ը՝ վկայակոչելով Bloomberg Billionaires Index-ը:
Նշվում է, որ Բեզոսի կարողությունն աճել է՝ Amazon բաժանետոմսերի աճի արդյունքում (2,14%-ով, մինչեւ 874,32 դոլար)՝ հասնելով մինչեւ 75.6 մլրդ դոլարի այն դեպքում, երբ նախկին № 2 Ուորեն Բաֆեթի կարողությունը կրճատվել է 809 միլիոնով՝ հասնելով 74,9 միլիարդի:
Թոփ-5 միլիարդատերերի ցուցակը ներկայում հետեւյալ տեսքն ունի. Բիլ Գեյթս ($86մլրդ), Ջեֆ Բեզոս ($75,6մլրդ), Ուորեն Բաֆեթ ($74,9 մլրդ), Ամանսիո Օրտեգա ($74,2 մլրդ), Մարկ Ցուկերբերգ ($61,4 մլրդ): Վերջինի կարողությունը տարեսկզբից աճել է 11,4 մլրդ դոլարով:




























