Վերահսկիչ պալատը իրավասություն չի ունեցել իրականացնելու ուղղակի ստուգում «Գեորպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ում, նրա ստուգումը վերաբերել է միայն ընդերքն օգտագործման տրամադրելու օրինականությանը եւ ընդերքի օգտագործման օրինականությանը, սակայն ՎՊ-ն դուրս է եկել իր ստուգման թեմատիկայի շրջանակներից եւ ստուգել է հարցեր, որոնք ընդհանրապես չեն վերաբերվել ընդերքի օգտագործմանը:
Նման բովանդակությամբ հայտարարություն է տարածել «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը:
«ՎՊ-ն իրավունք ունի բյուջետային մուտքերի վերաբերյալ վերահսկողություն իրականացնել համապատասխան ստուգող եւ վերահսկող պետական մարմիններում, այլ ոչ թե ընկերությունում եւ վերջինիս չի կարող առաջադրել պարտավորություններ պետական բյուջեի նկատմամբ:
ՎՊ-ն անդրադարձել է տարեկան կոնցեսիոն վճարներին, բնօգտագործման վճարներին, «Տեխնիկական Անվտանգության Պետական Կարգավորման Մասին» ՀՀ օրենքի պահանջներին վերաբերող հարցերին, ինչպես նաեւ ֆինանսական հաստատություններում ընկերության բաժնեմասի գրավադրման հարցին, ներառյալ ընկերության եւ նրա մասնակցի վարկային պայմանագրերին:
Հարկ է նշել, որ «Գեորպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի բաժնեմասի գրավադրման պայմանագիրը ՎՊ-ին հասանելի է դարձել անօրինական ճանապարհով, քանի որ «Գեորպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն ՎՊ-ին տվյալ փաստաթուղթը չի ներկայացրել: Տվյալ հարցի հետ կապված ՎՊ-ն խախտել է ընկերության մասնակցի առեւտրային գաղտնիքը եւ լրացուցիչ հրապարակել ոչ հավաստի տեղեկատվություն, քանի որ «Գեորպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ն չի վերցրել 250 միլիոն ԱՄՆ դոլարի չափով վարկ:
ՎՊ-ն փորձում է ընկերությանն առաջադրել ֆինանսական պարտավորություններ, որոնք ոչ միայն հիմնված են ոչ ճիշտ տեղեկությունների վրա, այլեւ` ոչ ճիշտ հաշվարկների վրա: Անհրաժեշտ է նաեւ ընդգծել, որ «Գեորպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ն գաջատեղյակ է պետության առջեւ իր ֆինանսական պարտավորությունների մասին, հաշվարկում եւ կատարում է դրանք, եւ այդ առթիվ ՀՀ-ում գոյություն ունեն հատուկ լիազորված կառավարական մարմիններ, որոնք «Ստուգումների Կազմակերպման եւ Իրականացման Մասին» ՀՀ օրենքի շրջանակներում վերակսկողություն են իրականացնում «Գեորպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ում





























