ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը Կուրբանի տոնի առթիվ շնորհավորանք է հղել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովին։

Քլինթոնը նամակում ադրբեջանցիներին շնորհավորել է հաջի սկսվելու կապակցությամբ, հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը։

Կուրբան-Բայրամի տոնը նշվում է մահմեդական լուսնային օրացույցի 12-րդ ամսվա 10-րդ օրը։ Տոները տեւում են 3-4 օր: